Միացյալ նահանգների կառավարությունը մի շարք ամերիկյան բանկերի խնդրել է հրաժարվել ռուսական արժեթղթերի հետ քաղաքական տեսակետից վտանգավոր գործարքներից, նույնիսկ եթե դրանք պոտենցիալ եկամուտ են խոստանում: Վաշինգթոնը կարծում է, որ այդ գործարքները կարող են խոչընդոտել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին, որոնք ձեռնարկել է ԱՄՆ իշխանությունները: Այս մասին գրում է The Wall Street Journal -ը ՝ վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ աղբյուրները:

Ինչպես գրում է թերթը, ՌԴ –ն ծրագրում է 2016 թ. 3 մլրդ դոլարի միջազգային պարտաթղթեր թողարկել: Մոսկվան արդեն այդ արժեթղթերի գնմանը հրավիրել է մասնակցել ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական ու չինական վարկային կազմակերպություններին:

Ինչպես նշում է «Փրայմը», ամերիկյան կառավարության խնդրանքը խորհրդատվական բնույթի է ու չի արգելում վարկային կազմակերպություններին գնել ռուսական պարտաթղթերը: Միեւնույն ժամանակ Պետքարտուղարությունը համարում է, որ նմանատիպ գործունեությունը կարող է հակասել երկրի արտաքին քաղաքականությանը: