Լրագրողներին հետապնդելու Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը չափազանց վտանգավոր է եւ լուրջ մտահոգության տեղի է տալիս։ Դրա արձագանքները լսվում են ողջ աշխարհում։ Այս մասին ասել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Դելֆին Հելգանդը։

«Իրավիճակն անխոս շատ վտանգավոր է եւ մտահոգիչ։ Դրա բացասական հետեւանքները զգացվում են ողջ աշխարհում, քանի որ Թուրքիան հիմա ուժեղ ճգնաժամի մեջ է»,- ասել է Հելգանդը Sputnik-ի հետ զրույցում։

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն բազմիցս իրենց մտագոհությունն են հայտնել Թուրքիայում  լրագրողների նկատմամաբ ճնշումների կապակցությամբ։ «Սակայն լրագրողները մինչեւ հիմա բանտում են, ոչ մի փոփոխություն չկա»,- հավելել է Հելգանդը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը պեք է ավելի մեծ ճնշում գործադրի Անկարայի վրա, որպեսզի դադարեցնի լրագրողների նկատմամաբ ճնշումները, կարծում է New York Times-ի  լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ռայսենը։