Բաղդադում շիաների մզկիթում մահապարտների հարձակումների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին եւ բժիշկներին:

Առաջին ահաբեկիչը մահապարտի գոտին գործի է դրել մզկիթի ներսում, երբ մեծ թվով մարդիկ են հավաքվել: Երկրորդ ահաբեկիչը պայթեցրել է իրեն:

Ըստ Gazeta-ի, հաղորդվում է նաեւ 50 վիրավորի մասին: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը: