Հնդկաստանի հյուսիսում՝ Հիմաչալ-Փրադեշի նահանգում, ավտոբուսն ընկել է ձորը, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 26-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Нindustan Times-ը։ «Վթարից զոհվել է 7 մարդ եւ վիրավորվել 26-ը»,- գործակալությանը հայտնել են նահանգի իշխանությունները։
Նրանց տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 45 մարդ։ Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։





























