Թուրքական Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլն ազատ են արձակվել կալանքից։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ հիշյալ լրագրողների կալանքը մարդու իրավունքների խախտում է, որից հետո դատարանը նրանց ազատ է արձակել։
Երկու լրագրողները մեղադրվում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նրանք հանրությանը տեղեկացրել էին բեռնատարներով Սիրիայի ահաբեկիչներին Թուրքիայից զենք ուղարկելու փաստի մասին։





























