Նեպալի սարերում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ ուղեւորատար օդանավն է վթարի ենթարկվել: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանությունները, օդանավում 11 մարդ կար:

Կառավարության ներկայացուցիչ Պադամլալ Լամիչանը հայտնել է, որ վթարի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Օդանավը, նրա խոսքով, պատկանում էր Kasthamandap Airlines ավիաընկերությանը: Ընկնելուց առաջ օդանավում տեխնիկական անսարքություններ են սկսվել, որից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել սարերի վրա ՝ դաշտում: Օդաչուներին չի հաջողվել կատարել մանրեւը, ինչի հետեւանքով օդանավը ընկել է, հայտնում է Lenta–ն:

Նշում են, որ պատահարի վայրը գտնվում է դժվար հասանելի շրջանում, մինչեւ մոտակա քաղաքը ճանապարհը նվազագույնը չորս ժամ է տեւում: Ներկա պահին այնտեղ են ուղեւորվել ոստիկանները ու փրկարարները, երկրի մայրաքաղաք Քաթմանդուից ուղղաթիռ է մեկնել դեպքի վայր:

Փետրվարի 24-ին Նեպալի կենտրոնական մասի սարերում ուղեւորատար օդանավ էր ջախջախվել: Օդանավում գտնվող բոլոր 23 ուղեւորները զոհվել էին: Նախնական վարկածով, աղետի պատճառը կարող էր լինել առավոտյան ուժեղ մառախուղը, որի պատճառով օդանավը բախվել էր սարին: