Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պակիստանցի երկու միգրանտ փորձել են ինքնասպան լինել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Պրոտո թեմա» թերթը։

Երիտասարդները իրենց հագուստից պարան են հյուսել, որպեսզի կախվեն ծառից։ Մտահղացումն իրագործելուց նրանց հետ են պահել հայրենակիցները, որից հետո նրանց մոտեցել են ոստիկանները։ Չհաջողված ինքնասպաններին ուղարկել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նրանց այդ քայլին է դրդել թշվառ վիճակը, քանի որ Մակեդոնիան արգելել է նրանց մուտք գործել իր երկրի տարածք։

Նրանցից մեկի խոսքով՝ ինքը պարտքով փող էր վերցրել Մակեդոնիայի տարածքով եվրոպական այլ երկրներ հասնելու համար։ Նա Աթենքում փորձել է աշխատանք գտնել, սակայն անարդյունք, ինչն էլ ինքնասպանության պատճառ է դարձել։