Կիեւի կենտրոնում Անկախության հրապարակում (Մայդան Նեզալեժնոստի) կոմունալ ծառայությունների աշխատակիցները քանդել են վերջին վրանը, որ տեղադրել էին այսպես կոչված «նոր մայդանի» ակտիվիստները, հաղորդում է «Գռոմադսկե ՏՎ» հեռուստաալիքը:
«Այսպես կոչված «նոր մայդանը» սրվել է: Հրապարակում մաքրություն է, լռություն, հանգստություն եւ կարգ ու կանոն: Կատարյալ անտեսում, ծաղրածուներն իրենք փախան: Աշխատում ենք», —Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորան Շկիրյակը:
«Գռոմադսկե ՏՎ»-ն հաղորդում է, որ վրանի ապամոնտաժմանը նախորդել է «Հեղափոխական աջ ուժեր» կազմակերպության ազգայնականների եւ անհայտ մարդկանց խմբավորման միջեւ բախումը: «Վիճաբանությունը տեղի է ունեցել մոտավորապես առավոտվա 7-ին, արդյունքում վրանը քանդել են», — ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:





























