«Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանը կարող է գործարքի գնալ հետաքննության հետ եւ իրեն մեղավոր ճանաչի թմրանյութերի վաճառքի մեջ, եթե արտահանձնվի ԱՄՆ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Խոսե Ռեֆուխիո Ռեդրիգեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ թմրաբարոնը կարող է այդ քայլին դիմել միայն այն դեպքում, եթե նրան սպառնացող պատիժը չափազանց ծանր չլինի, իսկ ազատազրկման պայմանները՝ մեղմացվեն։ Նշենք, որ հունվարի 8-ից թմրաբարոնը նորից գտնվում է Մեխիկոյի նահանգի «Ալտիպլանո» խիստ ռեժիմով բանտում։