Արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով կմեկնեն Հնդկաստան եւ Բութան: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Քենսինգթոնյան պալատի հաղորդագրությունը:
Ուղեւորությունը կմեկնարկի ապրիլի 10-ին, Մումբայում: Այնուհետեւ Ուիլյամն ու Քեյթը կայցելեն Նյու Դելի եւ Կազիրանգա ազգային պարկ: Դրանից հետո ամուսինները կուղեւորվեն Բութանի մայրաքաաղք Թհիմփհու: Նրանց այցը կավարտվի ապրիլի 16-ին, Թաջ Մահալում:
Նշվում է, որ հենց Թաջ Մահալում է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան ակնարկել, որ բաժանվում է արքայազն Չարլզից: Դա տեղի է ունեցել 1992 թվականին:
Ըստ Gazeta-ի, Ուիլյամն ու Քեյթը Հնդկաստան եւ Բութան առաջին անգամ են ուղեւորվում: Երեխաները նրանց հետ չեն լինի:





























