Սլովենիայի ոստիկանությունը հայտարարել է միգրանտների հոսքը սահմանափակելու շուրջ տարածաշրջանային համաձայնության ձեռքբերման մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաղորդվում է, որ Սլովենիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Սերբիայի եւ Խորվաթիայի ոստիկանությունների ղեկավարները համաձայնության են եկել օրական մինչեւ 580 միգրանտի ընդունել:
Նրանք պարտավորվել են «սահմանափակել Արեւմտյան Բալկանների երկրներով միգրանտների ամենօրյա տարանցումը, որպեսզի հնարավոր լինի Շենգենյան գոտում վերահսկել յուրաքանչյուր միգրանտի»:





























