Երեւանի պետական համալսարանում փետրվարի  26-ին տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի  «Չեզոք Թուրքմենստան» գրքի շնորհանդեսը:

Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովի խոսքով, երկրի մշտական չեզոքությունն ընդունված է համաշխարհային բոլոր ընկերակցությունների, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: «Դա դրական չեզոքություն է: Մենք միշտ հանդես ենք գալիս փոխըմբռնման եւ իրավահավասարության օգտին: Թուրքմենական չեզոքության բնորոշ գիծն է` պայմանավորվել բոլոր երկրների հետ, բանակցություններ վարել եւ ի վերջո ընդհանուր հայտարարի եւ փոխըմբռնման հասնել», - նշել է դեսպանը: