Google, Amazon, Facebook, Microsoft, Twitter եւ Yahoo ընկերությունները պատրաստվում են աջակցել Apple ընկերությանը` ԱՄՆ-ի կառավարության որոշման վերանայման հարցով դատավարության ընթացքում. որոշումը ընկերությանը պարտավորեցնում է արգելաբացել Սան Բերնարդինոյից ահաբեկչի սմարթֆոնը, հայտնել է  BuzzFeed լրատվական պորտալը:

Apple ընկերությունը աղմկալի դատավարություն է սկսել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության դեմ այն բանից հետո, երբ վերջինս նրանից պահանջել է օգնել արգելաբացելու Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկին պատկանած սմարթֆոնը: Սայեդ Ռիզվան Ֆարուքն ու իր կինը Թաշֆին Մալիքը  2015-ի դեկտեմբերին Սան Բերնարդինոյում   14 մարդ էին սպանել:

Եկող շաբաթ Microsoft-ը նամակ կգրի` ի պաշտպանության   ԱՄՆ-ի արդարադատության նախարարության որոշումը վիճարկելու Apple-ի միջնորդությանը, հայտնել է    Microsoft-ի իրավաբան Բրեդ Սմիթը: Amazon-ի ներկայացուցիչը պորտալին հայտնել է, որ «այո, Amazon-ն իր կարծիքը կհայտնի որպես դատական գործընթացի անկողմնակալ մասնակից»:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն, Goоgle-ը, Facebook-ը, Box-ը, Yahoo-ն եւ Twitter-ը եւս իրենց աջակցությունը կհայտնեն Apple-ին, նշում է պորտալը: