Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում մի քանի դպրոցներ ռումբի մասին հաղորդում են ստացել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռումբի մասին հաղորդում են ստացել 5 դպրոցներ, 2-ի աշակերտներին տարհանել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարին Նյու Ջերսի նահանգում առնվազն 9 դպրոց է փակվել պայթուցիկ սարքերի եւ զանգվածային հրաձգությունների սպառնալիքի մասին հաղորդումների պատճառով: