«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին իր զինյալներին, ինչպես նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի այլ ընդդիմադիրներին կոչ է արել չհետեւել հրադադարի ռեժիմին: Այս մասին գրում է Yahoo! News-ը:

«Զգուշացե՛ք Արեւմուտքի եւ Ամերիկայի այդ թակարդից»,- հայտարարել է նա հրադադարից մի քանի ժամ առաջ տարածված տեսաուղերձում:

Ըստ Lenta-ի, փետրվարի 26-ին Սիրիայում հրադադարին հետեւելու պատրաստակամություն են հայտնել ընդդիմադիր 97 խմբավորումներ: Սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին, ժամը 00:00-ին: Ընդդիմությունը խոստացել է հրադադարը պահպանել երկու շաբաթվա ընթացքում: