«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ ավտոմեքենա են պայթեցրել, այնուհետեւ գրոհել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Խմբավորման ներկայացուցիչ Շեյխ Աբդիազիզ Աբու Մուսաբի խոսքով, հարձակման է ենթարկվել SYL Hotel-ը: Ըստ Associated Press-ի, այդ հյուրանոցում սովորաբար կառավարական պաշտոնյաներ եւ գործարարներ են իջեւանում:

Իրավապահների տվյալներով, ահաբեկիչների հարձակման հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել: