Կոսովոյի նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Տաչին: Գործող կառավարության կազմում Տաչին զբաղեցնում է փոխվարչապետի եւ ԱԳ նախարարի պաշտոնները:
Տաչին ընտրվել է քվեարկության երրորդ փուլի արդյունքում, որը կայացել է Կոսովոյի խորհրդարանում, փետրվարի 26-ին: Առաջին երկու փուլերում նրա թեկնածությունը բավականաչափ ձայներ չէր հավաքել: Երրորդ փուլում, որում հաթելու համար 61 ձայն էր անհրաժեշտ, Տաչին 71 ձայն է ստացել:
2008 թվականի փետրվարի 17-ին անկախության հռչակումից ի վեր Տաչին կդառնա Կոսովոյի չորրորդ նախագահը:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Հաշիմ Տաչիի անունը հիշատակվում է մարդկային օրգանների եւ թմրանյութերի ապօրինի առեւտրի մասին զեկույցում, որը 2010 թվականին հրապարակել է ԵԽԽՎ զեկուցող Դիք Մարտին:





























