ՀԱՊԿ-ն անդամ պետությունների արտակարգ գերատեսչությունների անսպասելի ստուգումներ է անցկացնում՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ուժերի եւ միջոցների պատրաստվածությունը բացահայտելու համար: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանի ԱԻՆ ղեկավար Կուբատբեկ Բորոնովի հետ հանդիպման ժամանակ:
«2016 թվականին անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ գերատեսչությունների անսպասելի ստուգումներ անցկացնել՝ նպատակ ունենալով բացահայտել խոշոր արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ուժերի եւ միջոցների պատրաստվածության մակարդակը, ուժերի տեղաշարժի հետ կապված խնդիրների լուծումը»,- ընդգծել է Բորդյուժան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, կողմերը քննարկել են նաեւ ռուս-ղրղզական մարդասիրական արձագանքման կետրոնի ստեղծման հարցը:





























