Մոգադիշոյում հյուրանոցի վրա ահաբեկիչների կատարված հարձակման հետեւանքով մահացել է առնվազն 14 մարդ, շուրջ 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է Lenta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Գրոհայինները փետրվարի 26-ի երեկոյան ներխուժել են SYL հյուրանոցի տարածք, որտեղ մահապարտը հյուրանոցի շենքի դիմաց պայթեցրել է մեքենան, ինչը թույլ է տվել մյուս ահաբեկիչներին ներս մտնել: Այդ ընթացքում սպանվել է 4 գրոհային՝ չհաշված մահապարտին:

Կապիտան Մուհամեդ Հուսեյնի խոսքով, հարձակվողներին չի հաջողվել անցնել անվտանգության վերջին անցակետը:

Միաժամանակ, հյուրանոցի տարածքից դուրս հայտնաբերվել է 9 խաղաղ բնակչի մարմին: Բացի այդ, հարձակումից հետո այգում, որը համարվում է ընտանեկան հանգստի սիրելի վայր, պայթուցիկը սարք է գործի դրվել: Տուժածների թիվը դեռ հայտնի չէ: Հիվանդանոցի տնօրենի խոսքով, իրենց մոտ 21 վիրավոր են բերել:

SYL հյուրանոցը գտնվում է նախագահի նստավայրի դիմաց, որտեղ այցելում են կառավարական պաշտոնյաներ եւ խոշոր գործարարները:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը: