Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշներին կանչել են դատարան, որպեսզի նա ցուցմունք տա արժութային շուկայում մեքենայությունների գործով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով La Nacion-ը:

Նշվում է, որ Արգենտինայի Կենտրոնական բանկի կողմից 2016-ի սկզբին իջեցված գներով ֆյուչերսային պայմանագրեր կնքելու գործով Քիրշների հարցաքննությունը տեղի կունենա ապրիլի 13-ին:

Դատավոր Կլաուդիո Բոնադիոյի խոսքով, այդ պայմանագրերի հետեւանքով վնասները 2015-ի սեպտեմբեր-նոյեմբերին կազմել են մոտ 17 մլրդ դոլար: