Մարտին Սիրիայի հարցով բանակցությունները կտեւեն երեք շաբաթ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Բանակցությունների առաջին փուլը, որի սկիզբը նախատեսված է մարտի 7-ին, կտեւեի երեք շաբաթ, պայմանով, որ հրադադարի լուրջ խախտումներ չեն լինի»,-ասել է նա:

Ստեֆան դե Միստուրան նաեւ ընդգծել է, որ այս պահին հրադադարի ռեժիմի պահպանմանը կողմ են արտահայտվել 97 զինված կազմավորումների ներկայացուցիչներ: