Ուժի մեջ է մտել Եվրամիության` Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների մեծամասնությունը վերացնելու որոշումը: Այդ մասին ասված է ԵՄ-ի Պաշտոնական պարբերականում հրապարակված փաստաթղթի տեքստում:  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը Բելառուսի  170 քաղաքացու, այդ թվում նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ վերացրել է պատժամիջոցները, հայտնում է Gazeta-ն:

Այնուամենայնիվ, Եվրամիությունն ուժի մեջ է թողել Բելառուսին զենքի եւ հատուկ տեխնիկայի մատակարարման արգելքը: 
Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրամիության  28 երկրի արտգործնախարարների կողմից ԵՄ-ի Խորհրդի պլանային նիստին: