Իռլանդիայի խորհրդարանական ընտրություններին «Ֆինե գել» կուսակցությունը ստացել է ձայների 26.1 տոկոսը, «Ֆիաննա ֆոյլը»՝ 22.9 տոկոսը, «Լեյբորիստական կուսակցությունը»՝ 7.8 տոկոսը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էքզիթփոլի տվյալները:

Այսպիսով, ոչ մի կուսակցություն չի կարողացել ստանալ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը:

Ներկայացուցիչների պալատի՝ Իռլանդիայի գերագույն օրենսդրական մարմնի ստորին պալատի ընտրությունները փետրվարի 26-ին էին:

Ակնկալվում է, որ ներկայացուցիչների 32 -րդ գումարման պալատն իր աշխատանքները կսկսի մարտի 10-ին: