ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը իր ընտրության դեպքում կհեշտացնի լրատվամիջոցների դեմ դատավարությունները զրպարտանքին վերաբերող գործերով: Այս մասին նա հայտնել է Թեքսասում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Թրամփը կրկնել է, որ լրագրողներին «ամենաանպատիվ մարդկանցից է համարում: Գործարարը հայտնի է մամուլի հետ իր մշտական պարզաբանումներով: «Երբ նրանք միտումնավոր բացասական, սարսափելի ու կեղծ հոդվածներ գրեն, մենք կկարողանանք նրանց դատի տալ ու լիքը փող վաստակել»,- ասել է Թրամփը:

Նա առանձին անդրադարձել է նաեւ իրեն քննադատող լիբերալ ուղղվածության թերթերին: Նրա խոսքով New York Times –ը ամբողջովին անհաջող թերթ է, որը շուտով կսնանկանա: «Եթե ես նախագահ դառնամ ՝ կտեսնեք, թե ինչ խնդիրներ կունենաք»,- ամփոփել է Թրամփը, հայտնում է Lenta-ն: