Մասաչուսեթսում 17-ամյա դպրոցական Ֆիլիպ Չիսմը ցմահ բանտարկության է դատապարտվել մաթեմատիկայի իր ուսուցչուհու բռնաբարության, սպանության եւ թալանի համար: 

Սպանությունը կատարելու պահին անչափահասը  14 տարեկան է եղել:  2013-ի հոկտեմբերի 22-ին դպրոցականը դասերից հետո դպրոցական զուգարանում սպանել է    24-ամյա ուսուցչուհի Քոլին Ռիտցերին: Մեռածի մարմինը հայտնաբերել են դպրոցի մոտակայքում գտնվող անտառում: Փաստաբանները պնդում էին մարդասպանի անմեղսունակությունը, բայց դատարանը նրան ի վիճակի է համարել պատասխանատվություն կրելու իր արարքների համար, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով CNN հեռուստաալիքին:

Ի սկզբանե Չիսմին սպանության համար ցմահ բանտարկություն չէր սպառնում: ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ, անչափահաս հանցագործների պատժաժամկետը սահմանափակված է   25 տարով: Սակայն դատարանը ժամկետը հասցրել է մինչեւ ցմահ բանտարկություն` սպանության համար պատժաժամկետին ավելացնելով բռնաբարության եւ թալանի համար պատժաժամկետները:  Մեղադրյալը չի կարողանա  40 տարուց շուտ դուրս գալ բանտից. միայն այդ ժամանակ նա  պայմանական վաղաժամ ազատման իրավունք կստանա: