Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին կողմ է Եվրոպական միության կազմից դուրս գալուն, այս մասին են վկայում ORB International հետազոտական ընկերության օնլայն հարցման արդյունքները: Հարցումն արվել է փետրվարի 24-25 ժամանակահատվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ հարցման, որոնք Եվրամիությունից դուրս գալուն կողմ է քաղաքացիների 52 տոկոսը, իսկ ԵՄ–ին երկրի անդամակցությունը պահպանելուն՝ 48 տոկոսը: Մինչդեռ մեկ ամիս առաջ հակառակ պատկերն էր՝ ԵՄ-ում մնալու ցանկություն ունեցողների թիվը գերազանցում էր, նշվում է ընկերության զեկույցում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կկայանա հանրաքվե՝ ԵՄ –ում երկրի անդամակցության պահպանման հարցով: Հանրաքվեի հարցն այսպես է ձեւակերպված:«Միացյալ թագավորությունը պետք է ԵՄ անդա՞մ մնա, թե՞ պետք է դուրս գա ԵՄ կազմից»:





























