Փարիզում միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսում անկարգություններ են եղել, ցուցարարները քանդել են Գյուղատնտեսության նախարարության ստենդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկակակոչելով «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Ցուցարարները սուլոցներով են դիմավորել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը եկել էր ցուցահանդեսի բացմանը, նրանք վանկարկում էին նախագահի հրաժարականի մասին կարգախոսներ, ոմանք էլ «Ես ագարակատեր եմ, ես մահանում եմ» գրությամբ շապիկներ էին հագել:

Ցուցարարներին հանգստացնելու են եկել անվտանգության ուժերի աշխատակիցները:

Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ մարտի 6-ը: Ակնկալվում է, որ այն մինչեւ 650 հազար այցելու կունենա: