2015թ. համաշխարհային շուկայում պահպանվել է պղնձի դեֆիցիտը, թեպետ որոշ գնահատականներով այն կրճատվել է: Այս մասին ասված է International Copper Study Group գործակալության 2016թ. փետրվարի տեսության մեջ:

Փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի մաքսային պահեստներում պաշարները 155 հազար տոննայով պակասել են: Այսպիսով՝ շուկայի համաշխարհային բալանսը 100 հազար տոննայով պակասուրդ է տվել: Սակայն 2014թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում այն կազմում էր 570 հազատ տոննա:

Համաշխարհային սպառումը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է մոտ 1 տոկոսով կամ 260.000 հազար տոննայով:

Չինաստանում սպառումն աճել է 2 տոկոսով, այս երկրին բաժին է ընկնում շուկայի 45 տոկոսը: ԵՄ-ում եւ Ճապոնիայում սպառումը նվազել է համապատասխանաբար 4 եւ 7 տոկոսով: Ռուսաստանում նվազումը կազմել է 48 տոկոս այն բանից հետո, երբ չեղարկվել էր կատոդային պղնձի արտահանման հարկը:

ICSG-ի գնահատմամբ՝ հանքավայրերում արդյունահանումն աճել է մոտ 3.5 տոկոսով կամ 580 հազար տոննայով: Խտանյութի արտադրությունն աճել է 4 տոկոսով: Մաքուր պղնձի արտադրությունն աճել է 1 տոկոսով:

Արդյունահանման աճը պայմանավորված է հիմնականում Ինդոնեզիայում հանքահանման վերականգնմամբ:

Մաքուր պղնձի արտադրության հիմնական աճը բաժին է ընկել Չինաստանին՝ մինչեւ 4 տոկոս: