Լինդսեյ Լոհանը խախտել է վաղաժամ ազատ արձակման պայմանները՝ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործելով։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ին, Լոհանի անալիզները դրական են եղել։ Բայց թե ինչ թմրանյութ է օգտագործել թմրամոլ դերասանուհին, հայտնի չէ։
Դատավորը զգուշացրել է նրան, որ նրա ամեն խախտումը նրան 30 օր ազատազրկում կարժենա։
Նշենք, որ Հոլիվուդի 24-ամյա աստղը եռամսյա ազատազրկման էր դատապարտվել։



























