Երեւանում  տերմինալներ են կոտրել ու հափշտակել  գումարը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  դեպքերը արձանագրվել են  Ե. Քոչար եւ Հալաբյան փողոցներում: Փետրվարի 27-ին վաղ առավոտյան անհայտ անձինք կոտրել են Ե. Քոչարի փողոցում գտնվող «ՏելՍելլ» ընկերության վճարային տերմինալը եւ գուղացել գումարը: 

Նույն օրը Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին կոտրել են  եւ խանութից գողացել վճարման ապարատը:

Ոստիկանությունից  հայտնել են, որ նշված դեպքերով կատարվում է քննություն: