Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել լրագրողների մասնագիտական գործունեության կատարելագործման վերաբերյալ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: 

Օրենքով պատասխանատվություն է նախատեսված լրագրողի հավաքած նյութերի եւ տեխնիկական միջոցների անօրինական առգրավման համար: 

Մանրամասնվում են նաեւ քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնց համաձայն, պատասխանատվություն է նախատեսված լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: 

Տվյալ օրենքն արգելում է նաեւ լրագրողների  «գաղտնալսումը»: