«Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը 29 մլն դոլարի չափով սեփական կարողությունն է ունեցել, որի մեծ մասը կտակել է կազմակերպության զինյալներին՝ ահաբեկչական գործունեությունը շարունակելու համար:
Բեն Լադենի կտակը ներառված է եղել նրա արխիվում, որը «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացման գործողության ժամանակ հայտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մարտի 1-ին փաստաթղթերի մի մասը թարգմանվել եւ գաղտնազերծվել է ամերիկյան իշխանությունների կողմից:
Associated Press-ի տվյալներով, բեն Լադենը ծրագրել է զինյալներին փոխանցել իր կարողության մեծ մասը, իսկ մնացյալ ակտիվները բաժանել հարազատների միջեւ:
Ուսամա բեն Լադենին ոչնչացրեցին 2011 թվականի մայիսին, պակիստանյան Աբոթաբադ քաղաքի ծայրամասում ամերիկյան հատուկ ծառայությունների անցկացրած հատուկ գործողության ընթացքում: Փորձաքննություններից հետո «Ալ Քաիդա»-ի առաջնորդի մարմինը խիստ գաղտնիության պայմաններում թաղել են ծովում:




























