Ինդոնեզիայում մարտի 3-ի առավոտյան նախօրեին տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժից հետո ուժեղ հետցնցումներ են գրանցվել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ հայտարարելուց հետո Պադանգ քաղաքում խուճապ է սկսվել, քանի որ բնակիչները վախեցել են, որ կարող է կրկնվել 2004թ. դեպքերը, երբ ավերիչ ալիքներից զոհվել էր ավելի քան 200 հազար մարդ։
Երկրաշարժի հետեւանքով զոհերի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Գիշերվա ընթացքում գրանցվել է 6 հետցնցում, հայտնել է Ազգային օդերեւութաբանական գործակալությունը։





























