Մարտի 8-ին մեր մոլորակի կողքով 30 մ տրամաչափով աստերոիդ կանցնի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԳԱԱ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Լեոնիդա Ելենինան։

Երկնային մարմինը արդեն ստացել է 2013 TX68 անվանումը, փոխանցում է Informing-ը։ Մասնագետների խոսքով՝ աստերոիդը մարտի 8-ին Երկրի կողքով կանցնի մոտ 5 մլն կմ հեռավորության վրայով։

Անզեն աչքով երկնային մարմինը հնարավոր չի լինի տեսնել։ Դրա համար հատուկ աստղադիտակ է պետք։