Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը ֆինանսական աջակցություն ցույց տալու պատճառով Թուրքիայում ձերբակալել են Boydak հոլդինգ ղեկավար կազմից 4 խոշոր գործարարի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի դատախազության կողմից Ֆեթհուլլագ Գյուլենի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները խուզարկություն են իրականացրել մի շարք խոշոր կահույքի ընկերություններ իր կազմում ունեցող Boydak հոլդինգի գլխավոր գրասենյակում։

Ոստիկանները գրասենյակի համակարգիչների պարունակության կրկնօրինակներն են վերցրել, որից հետո ձերբակալել են հոլդինգի նախագահին եւ ղեկավար կազմից եւս  երեք խոշոր գործարարի։