Անկարայի հակահայ քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի դեմ դատական հայցը շահելուց հետո Twitter-ում գրառում է արել, որին պատասխանել է Հայկո Բաղդատը։

Անկարայի քաղաքապետը գրել է. «Հայկո Բաղդատի դեմ 2-րդ դատն էլ շահեցի։ Բայց նման մեկի փողը չի ուտվի, չգիտեմ, թե ինչ անեմ։ Ով խորհուրդ կտա»։

Հայկո Բաղդատը նույն Twitter-ով պատասխանել է. «Այդ փողերը դիր կոշիկի տուփի մեջ, տար քո կուսակցության դիմաց դիր։ Հաստատ մեկը կվերցնի»։

Այս պատասխանով Հայկո Բաղդատը հիշեցրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կաշառակեր անդամներին, որոնցից մեկի տնից ոստիկանները կոշիկի տուփի մեջ խոշոր չափի գումար էին հայտնաբերել։

Նշենք, որ դատարանը Հայկո Բաղդատին մեղավոր էր համարել քաղաքապետին վիրավորելու համար եւ պարտավորեցրել նրան վճարել 2500  լիրա (800 դոլար)։