Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում երկրի չեմպիոն «Շախտյորի» կազմում իր առաջին  գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: «Շախտյորը» 4:1 հաշվով հաղթեց «Տավրիային» եւ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեք միավոր քիչ ունի Կեւի «Դինամոն»: