Հայտնի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող ACT ընկերությունների խումբը երկու հողատարածք է ստացել Իմերեթական ցածրավայրում, որտեղ մինչեւ 2014թ. օլիմպիադան պետք է հյուրանոցներ կառուցի, գրում է «Վեդոմոստի» թերթը:

0,98 հա տարածքով մի կտորում կառուցվելու է 150 համարներով 5-աստղանի հյուրանոցը, երկրորդում (24,6 հա) «Սոդրուժեստվո» հյուրանոցային համալիրը՝ 5500 համարներով: Երկու շենքն է պետք է շահագործման հանձնվեն 2013թ.: Ներդրումների ծավալի մասին տեղեկություններ չկան:  

Հիշեցնենք, որ 2009թ. Թուրքիայում բացվել է յոթաստղանի Mardan Palace հյուրանոցը, որի շինարարությունն արժեցել է 1 միլիարդ դոլար: Դրանից հետո Իսմայիլովը խնդիրներ ունեցավ Ռուսաստանի հետ: Իշխանությունները հայտարարեցին, որ գործարարի Չերկիզովյան շուկայում մաքսանենգ ապրանք են վաճառում եւ փակեցին շուկան:

ACT խմբում 31 ընկերություններ են ընդգրկված, որոնք զբաղվում են բիզնեսի տարբեր տեսակներով: