Թուրքիայի ափերին միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, 18 մարդ զոհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմտյան Դիդիմ քաղաքի ափերին: Ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցներին հաջողվել է 15 հոգու փրկել: