ՌԴ Օրլովի մարզում տեղի է ունեցել 4-ամյա երեխայի հուղարկավորության արարողությունը, որի սպանության մեջ կասկածում են նրա դայակին։ Այս մասին RSN-ին հայտնել է ընտանիքի բարեկամ Անդրեյ  Միշենկովը։ Նրա խոսքով՝ երեխայի հայրը ծնունդով այդտեղից է։ Նա նշել է, որ թաղմանը կողմնակի մարդիկ չեն եղել, միայն  մտերիմներ եւ հարազատներ, փոխանցում է Gazeta-ն։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՔԿ-ից հայտնել էին, որ քննիչները դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային մեղադրանք են ներկայացրել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ «Մանկահասակ երեխայի սպանություն»։ Եթե դայակին մեղսունակ ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում։