Ռուսական ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում: Այս մասին ասված է Եվրախորհրդի զեկույցում, որը կազմելիս ուսումնասիրվել են ԵԽ անդամ 47 պետությունների բանտային համակարգերի մասին պաշտոնական հաշվետվությունները:
2013 թվականին ռուսական բանտերում ԵԽ փորձագետները 4200 մահվան դեպք են հաշվարկել, այդ թվում՝ 461 ինքնասպանության դեպք: Դա ավելին է, քան Եվրոպայի ցանկացած այլ պետությունում:
Ըստ ՌԲԿ-ի, Ռուսաստանում 1000 բանտարկյալի հաշվարկով 6 մահվան դեպք կա, մինչդեռ մյուս երկրներում այդ ցուցանիշը 2.8 է: Այս ցուցանիշը բարձր է միայն Սերբիայում (6.8 մահվան դեպք՝ 1000 բանտարկյալի հաշվարկով) եւ Բուլղարիայում (10 դեպք):
Փորձագետները հանգել են եզրակացության, որ չնայած ռուսական բանտերում ազատազրկվածների թվի ամենամյա 5%-անոց նվազմանը, երկիրը բանտային բնակչության թվով առաջին տեղում է: 2016 թվականի փետրվարի 1-ին այդ ցուցանիշը կազմել է 646 հազար մարդ: Բանտարկյալների թվով երկրորդ տեղում Լիտվան է (305 հազար):
Միաժամանակ, Ռուսաստանը բանտային համակարգի ամենամեծ բյուջեն ունի. 2013 թվականին այն կազմել է 6.4 մլրդ եվրո. նախորդող տարվա համեմատ՝ 18%-ով ավելի: Փորձագետների գնահատմամբ, մեկ բանտարկյալի համար միջինը 25 եվրո է ծախսվում:





























