Ոստիկանությունը հայտնաբերել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վանիկ Եգանյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների եւ որոնողական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 1-ի սահմաններում, Վ. Եգանյանը Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին: