Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 42-ամյա Արմեն Շ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1994 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Արմեն Շ.-ն ձերբակալվել եւ գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում:




























