Շաբաթ օրը հոսպիտալացված Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը բժիշկներն առաջվա պես գնահատում են միջին ծանրության, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտից, որտեղ գտնվում է դերասանը:

«Վիճակը միջին ծանրության է, ջերմությունը երեկոյան 36.2 էր, առավոտյան 36.3»:

Թատրոնի ու կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում: Նրա անմոռանալի դերերը «Անորսալի վրիժառուների նոր արկածները» «Բարեւ ձեզ, ես Ձեր մորաքույրն եմ», Թագավորներն ու կաղամբը»,«Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43» եւ շատ ուրիշ կուլտային ֆիլմերում նրան դարձրել են Ռուսաստանի ամենահայտնի ու ամենաասիրված դերասաններից մեկը: Ջիգարխանյանն իր աշխատանքի տարիներին մարմնավորել է մոտավորապես 250 դեր թատրոնում ու կինոյում: