Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից փետրվարի 1-ին փախուստի դիմած, ապա վրաերթի ենթարկված 19-ամյա Վարդան Մելյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հոգեբուժական կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանը:
«Վարդանն արդեն տեղափոխվել է հոգեբուժարան: Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ապաքինվել է ամբողջությամբ»,- ասաց Սամվել Թորոսյանը:
Նշենք, որ Վարդան Մելյանն արդեն 1,5 տարի բուժում է ստանում հոգեբուժական կլինիկայում:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 3-ին ժամը 22.35-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սեւան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 19-ամյա Վարդան Մելյանն է, որը փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված եւ առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:





























