«Արմենիա» նոր ավիաընկերությունը կսկսի թռիչքներ կիրականացնել ապրիլի 21-ին։ Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասել է ընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Առաջին չվերթներչը կիրականացվեն դեպի Մոսկվա եւ Թել Ավիվ։

«Ավիաընկերությունն արդեն գրանցվել է եւ շահագործման վկայական է ստացել 2 շաբաթ առաջ։ Հիմա մենք դիմում ենք ներկայացրել մի շարք ուղղություններով արտոնագիր ստանալու համար»,- հավելել է Հովհաննիսյանը։ Մյուս բաժնետեր Թամազ Գաիշվիլիի խոսքով՝ առաջին հերթին ընկերությունը պլանավորում է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա եւ Ռուսաստանի այլ քաղաքներ, ինչպես նաեւ Թեհրան, Դուբայ, Թել Ավիվ, Կիեւ եւ Մինսկ, իսկ եվրոպական ուղղություններով՝ Լոնդոն, Բարսելոն, Պրահա, Լառնակա։ «Օդանավակայաններում մենք օդաչուներից եւ տեխնիկական անձնակազմից դիմումներ կվերցնենք, որպեսզի հայ մասնագետները կարողանան աշխատել իրենց հայրենիքում»,- հավելել է Գաիաշվիլին։

Նշենք, որ ավիաընկերության բաժնետերերն են Աշոտ Թորոսյանը, Թամազ Գաիաշիլին եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։