Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի 1-10-ը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ժամկետների մասին կոնկրետացնող հարցին։
Նշենք, որ մարտի 3-ին Կառավարությունում հավանություն ստացած Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտից 50 օր առաջ։ Դրանք լրանում են 217թ. մայիսի 31-ին։





























