Եթե ոչ մի քաղաքական ուժ Հայաստանի նոր խորհրդարանում անհրաժեշտ քանակությամբ մանդատ չստանա վարչապետ նշանակելու եւ կառավարություն ձեւավորելու համար, եւ եթե հատկացված ժամկետներում հնարավոր չլինի կոալիցիա ձեւավորել, ապա հարցը, թե ում կանցնի խորհրդարանում մեծամասնությունը, պետք է որոշի ժողովուրդը։ Եվ այդ պատճառով երկրո դփուլի գաղափարը ամրագրվել է Սահմանադրության մեջ։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չարժի արդյոք առհասարակ հրաժարվել երկրորդ փուլի մասին վիճելի դրույթից եւ ստեղծել ավելի լուրջ նախադրյալներ, որոնք հիմնական քաղաքական ուժերին պարտավորեցնում են ընդհանուր լեզու գտնել եւ խուսափել համաժողովրդական քվեարկությունից։
«Ցանկացած օրենք պետք է իր առջեւ հավակնոտ պլաններ է դրել։ Դրանցից մեկը նոր քաղաքական մշակույթ կիրառելն է։ Եթե կոալիցիա ստեղծել չհաջողվի, ապա հարցը, թե ում կանցնի խորհրդարանում մեծամասնությունը, պետք է որոշի ժողովուրդը։ Եվ հենց այդ պատճառով երկրորդ փուլի գաղափարը ամրագրված է լինելու Սահամանդրությամբ։ Սակայն կոալիցիան կարծես ընտրողների մեջքի հետեւում քաղաքական գործարք է։ Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնության քաղաքական այլազանությունից խուսափելու համար ԸՕ-ում առաջարկվում է սահմանափակել այն կուսակցությունների քանակը, որոնք կարող են կոալիցիա ստեղծել։ Այդ թիվը երեքն է»,- ասել է Հարությունյանը, ով ճիշտ է համարում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը։





























