Ազգային Ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը ներկայացրել է  նախագիծ՝ առաջարկելով, որ ստացիոնար եւ հեռակա դիմորդները ընդունելության քննությունները միասնական հանձնեն: Ըստ Թեւան Պողոսյանի՝ դա նպաստելու է կրթության որակի բարձրացմանը:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը սկզբունքորեն դեմ չէ այս առաջարկին: ԱԺ կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 9-ի նիստում, որտեղ քննարկվում էր այս հարցը, կրթության նախարարն առաջարկել է քննարկել այդ նախագիծը:

«Իսկապես կա որոշակի դժգոհություն հեռակա ուսուցման որակի հետ կապված, ես պատգամավորի առաջարկը հասկանում եմ, փորձում է դաշտը կանոնակարգել, բայց հեռական այն յուրահաուկ ուսուցումն է, որտեղ, ըստ էության, իրավունք է տրվում հասարակության այն շերտին, որը նախկինում սովորել է, տարիքով մեծ է եւ ուզում է կրկին ուսուցում ստանալ: Այսինքն՝ հեռակա ուսուցումը շարունակական կրթության հետ է սերտորեն կապված, եւ հիմա այս պարագայում ստիպել 25, 30, 38 տարեկան մարդկանց կրկին նոր շրջանավարտների հետ մասնագիտական միասնական քննությունների դաշտ մտնի, կարող է խնդիր ստեղծել մեր համար»,-ասաց ԿԳ նախարարը: