Այն խոսակցությունները, որ թանկ ավիատոմսերի պատճառով հայերը զանգվածաբար գնմում են Թբիլիսի՝ արտասահման մեկնելու համար, ուղղակի խոսակցություններ են։ Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասել է «Արմենիա» նոր ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիշվիլին։

«Մենք ուշադիր հետեւում ենք Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորների հոսքին։ Նայում ենք, թե ով է Հայաստանից, ով Հունաստանից, եւ ով ուրիշ որտեղից։ Նման մեծ հոսք, ինչպես դուք պատկերացնում եք, չկա։ Իմաստ էլ չկա։ Երեւանից Թբիլիսի 4.5 ժամ գալ, հետո սպասել օդանավակայանում։ Ամբողջ օրը կորած է»,- նշել է նա։